| Գլխավոր էջ » Ֆայլեր » Ծրագրեր » Օգտակար |
Nod32 անտիվիրուսով հնարավոր է լուսանկարել գողին և գտնել գողացված համակարգիչը
| 14-02-2013, 22:47:15 | |
![]() 1.Տեսնել գողին համակարգչի web տեսախցիկի միջոցով: 2.Տեսնել համակարգչի գտնվելու վայրը քարտեզի վրա: 3.Արգելափակել համակարգչի վրա գտնվող ֆայլերը: 4.Նկարահանել համակարգչի էկրանին կատարվող գործողությունները: Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես կարգավորել այդ ֆունկցիան և ինչպես ստանալ տվյալներ գողացված համակարգչի և գողի մասին: 1. Ներբեռնեք Nod32 6-րդ տարբերակը: 2. Տեղադրեք համակարգչի մեջ: 3. Տեղադրելուց հետո բացեք անտիվիրուսը 4. Սեղմեք Enable ESET Anti-Theft կոճակը: ![]() 5. Գրեք Համակարգչի անունը և սեղմեք Next: Մի քանի վայրկյան սպասեք, որպեսզի Ձեր համակարգիչը ավելանա 4-րդ քայլում ստեղծած պրոֆիլին: ![]() Կարգավորումների փուլը այսքանով ավարտվում է: Հետագայում եթե համակարգիչը գողանում են, անհրաժեշտ է մտնել այստեղ և սեղմել My computer is missing կոճակը: ![]() Այդ կոճակը սեղմելուց հետո կկատարվեն հետևյալ գործողությունները՝ -Գողացված համակարգչով ինտերնետին միանալուց 3 րոպե անց համակարգիչը ռեստարտ կլինի -համակարգչում կստեղծվի նոր Account և ավտոմատ կմտնի այդ Account-ը, որի շնորհիվ Ձեր համակարգչում գտնվող ֆայլերը գողի համար հասանելի չեն լինի: -անտիվիրուսը կսկսի հավաքել անհրաժեշտ տվյալները և կուղարկի Ձեր պրոֆիլի վրա (եթե համակարգչին միացված է նաև Web տեսախցիկ, ապա անտիվիրուսը աննկատ կնկարի գողին և կուղարկի լուսանկարները): Համակարգիչը գտնելուց հետո կարող եք սեղմել I recovered my device կոճակը և նորից հասանելի դարձնել Ձեր ֆայլերը: Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` | |
| Դիտումներ: 266 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





